19:34  ,  13 հոկտեմբերի, 2021

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երեւանում

Բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը հաջորդ տարի կանցկացվի Երեւանում, հաղորդում է eubcboxing-ը։ Մենամարտերը կանցկացվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Սպասվում է 40-42 երկրի մոտ 300 բռնցքամարտիկի մասնակցություն, ոչ մի խոչընդոտ չի ունենա նաեւ Ադրբեջանի հավաքականը։

Առաջնության անցկացմանը հավակնել են նաեւ Ռուսաստանն ու Իսպանիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում