18:46  ,  13 հոկտեմբերի, 2021

Աշխարհի չեմպիոնուհուն գտել են մահացած, կասկածում են ամուսնուն

Քենիացի վազորդուհի Ագնես Տիրոպին մահացած են գտել սեփական տանը Քենիայի Իտեն քաղաքում, հաղորդում է insidethegames.biz-ը։

Նախնական տվյալներով, 25-ամյա Տիրոպին դանակահարել է իր ամուսինը։

Տիրոպը կրոսավազքի աշխարհի չեմպիոն է, 10 հազար մետր վազքի աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր։ Տոկիոյի Օլիմպիական խաղերում նա չորրորդ տեղն էր գրավել 5 հազար մետր վազքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում