14:17  ,  13 հոկտեմբերի, 2021

Սեւյանի սենսացիոն հաղթանակը Կարուանայի նկատմամբ

Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 6-րդ տուրում սենսացիոն հաղթանակ է տարել ամերիկահայ Սամուել Սեւյանը (2654)։ 20-ամյա գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով մրցել է համաշխարհային դասակարգման երկրորդ համար Ֆաբիանո Կարուանայի (2800) հետ եւ առավելության է հասել 42 քայլում։

Սամուել Սեւյանը վաստակել է 3,5 միավոր եւ Ուեսլի Սոյի ու Լենիեր Դոմինգեսի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը։

Առաջատարներն են 4-ական միավոր վաստակած Ալեքսանդր Լենդերմանն ու Ռեյ Ռոբսոնը։ Կարուանան ունի 2,5 միավոր։

Առաջնությունում կանցկացվի 11 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում