13:27  ,  13 հոկտեմբերի, 2021

Արթուր Դալալոյան․ Իմ հայրենակիցների եւ երկրպագուների մասին Հայաստանից իմացա միայն հաղթանակներից հետո

Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի առաջատարներից Տոկիոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի ոսկե մեդալակիր Արթուր Դալալոյանը «50 հարց» հաղորդմանը պատմել է, որ երբեւէ Հայաստանից հրավեր չի ստացել, փոխանցում է sports.ru-ն։

«Իմ հայրենակիցների եւ երկրպագուների մասին Հայաստանից իմացա միայն խոշոր մրցաշարերում հաղթանակներիցս հետո։ Ցավոք, երբ նոր էի անցնում այս ծանր ուղին, հաղթահարում դժվարություններ, հայրենակիցներիս կողմից որեւէ աջակցություն չեմ ունեցել։

Չեմ կարող ասել, որ ինձ երբեւէ հրավիրել են Հայաստան։ Ոչ մի անգամ չեմ եղել Հայաստանում»,- ասել է Արթուր Դալալոյանը։

Ռուսաստանցի մարզիկը ծնվել է 1996 թվականի մերձդնեստրյան Տիրասպոլ քաղաքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում