Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը սեպտեմբերի հանդիպումների արդյունքում ճանաչվել է ռուսական «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի կայքը, որի անցկացրած հարցումով՝ հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 40,75 տոկոսը։
21-ամյա ֆուտբոլիսն անցած ամիս ռուսական թիմի հետ մասնակցել է 3 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Սպերցյանն առաջին անգամ է «Կրասնոդարում» ճանաչվում ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում