22:21  ,  12 հոկտեմբերի, 2021

Էդուարդ Սպերցյանն առաջին անգամ ճանաչվեց «Կրասնոդարի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը սեպտեմբերի հանդիպումների արդյունքում ճանաչվել է ռուսական «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի կայքը, որի անցկացրած հարցումով՝ հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 40,75 տոկոսը։

21-ամյա ֆուտբոլիսն անցած ամիս ռուսական թիմի հետ մասնակցել է 3 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Սպերցյանն առաջին անգամ է «Կրասնոդարում» ճանաչվում ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում