19:55  ,  12 հոկտեմբերի, 2021

Եվրո Մ21․ Հայաստանի թիմը պարտվեց մակեդոնացիներին

Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի H խմբում Հայաստանի թիմն անցկացրեց 5-րդ հանդիպումը։

Ռաֆայել Նազարյանի ղեկավարած թիմը Երեւանում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցներին եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Հայաստանի թիմը 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Եվրո Մ-21, ընտրական փուլ, H խումբ

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա՝ 1։2

Նարեկ Գրիգորյան, 90+1 - Մարկո Գյորգիեւսկի, 25, Մետոդի Մաքսիմով, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում