23:31  ,  11 հոկտեմբերի, 2021

ԱԱ-2022․ Հայաստանի հավաքականը պարտվում է առաջին խաղակեսից հետո

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականն իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորությամբ Բուխարեստի «Ստյաուա» ստադիոնում հյուրընկալվել է Ռումինիայի հավաքականին եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է 0։1 հաշվով։

26-րդ րոպեին անկյունայինից հետո դաշտի տերերը բացեցին հաշիվը հունական ՊԱՕԿ-ի 26-ամյա հարձակվող Յոնուց Միտրիցեի գոլի շնորհիվ։

Ռումինիայի թիմը գնդակը վերահսկեց ժամանակի 73 տոկոսը, Հայաստանի թիմը դեռ հարված չի կատարել մրցակցի դարպասին։

Ընդմիջում է։

ԱԱ-2022, ընտրական փուլ, 8-րդ տուր, առաջին խաղակես

J խումբ

Ռումինիա - Հայաստան՝ 1:0

Յոնուց Միտրիցե, 26

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Դավիթ Տերտերյան, Էդուարդ Սպերցյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Հենրիխ Մխիթարյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան։

Հյուսիսային Մակեդոնիա - Գերմանիա՝ 0։0

Իսլանդիա - Լիխտենշտեյն՝ 2։0

Ստեֆան Տեյտուր Տորդարսոն, 19, Ալբերտ Գուդմունդսոն, 35, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով