13:18  ,  11 հոկտեմբերի, 2021

ԱԱ-2022․ Ռումինիան կխաղա դեղին, Հայաստանը՝ սպիտակ խաղաշապիկով (ֆոտո)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրի խաղում Ռումինիայի հավաքականը հանդես կգա դեղին, Հայաստանի հավաքականը՝ սպիտակ խաղաշապիկով, հաղորդում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Ավելի վաղ Հայաստանի թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել էր վերջնական կազմը հոկտեմբերի 11-ի հանդիպման համար։

Բուխարեստի «Ստյաուա» ստադիոնում հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

ԱԱ-2022, ընտրական փուլ, 8-րդ տուր

J խումբ

Ռումինիա - Հայաստան՝ 22։45

Հյուսիսային Մակեդոնիա - Գերմանիա՝ 22։45

Իսլանդիա - Լիխտենշտեյն՝ 22։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով