19:52  ,  10 հոկտեմբերի, 2021

Խոակին Կապառոս․ Ռումինիայի հավաքականում կան տաղանդավոր ֆուտբոլիստներ եւ շատ ուժեղ թիմ է

Ֆուտբոլի Ռումինիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրի հանդիպման նախօրեին Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Բուխարեստում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին։

«Ռումինական ֆուտբոլը շատ ուժեղ է, Ռումինիայի հավաքականում կան տաղանդավոր ֆուտբոլիստներ եւ շատ ուժեղ է։ Իսպանիայում առիթ ունեցել եմ աշխատել ռումինացի խաղացողների հետ եւ հաճույք եմ ստացել։

24 ժամ դեռ ունենք մինչեւ հանդիպում, ֆուտբոլիստները կվերականգնվեն եւ որոշում կընդունենք խաղացողների ընտրության հարցում։ Իհարկե, բավարարված չենք Իսլանդիայում գրանցված արդյունքից, սակայն ֆուտբոլում դժգոհելն իմաստ չունի, կպատրաստվենք հաջորդ խաղին։

Ռումինայի դեպքում, պետք է առանձնացնել թիմային խաղը, նրանք հստակ պատկերացնում են, թե ինչ ֆուտբոլ են դավանում։ Դա ամենավտանգավորն է մրցակիցների համար»,- ասել է Կապառոսը։

Ռումինիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով