00:17  ,  10 հոկտեմբերի, 2021

Հայաստանի հավաքականը Բուխարեստում է (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 9-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից չարտերային թռիչքով մեկնել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ կանցկացվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 8-րդ տուրի Ռումինիա - Հայաստան հանդիպումը։

Ազգային թիմը հանգրվանել է Բուխարեստի JW Marriot հյուրանոցում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Ռումինիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս