Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում հոկտեմբերի 6-ից մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական (մինչեւ 17 տարեկան) առաջնության տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լազարյանը երկամարտի 323 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը:
Պոկում վարժության առաջին մոտեցմամբ Լազարյանը բարձրացրեց 134 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 137 կգ, երրորդ մոտեցմամբ՝ 141 կգ:
Այս վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Հրում վարժությունում Լազարյանը հաջողությամբ գլխավերեւում պահեց 172 կգ-ոց ծանրաձողը, ապա 178 կգ եւ 182 կգ-երը՝ նվաճելով այս վարժության փոքր ոսկե մեդալը:
Երկամարտի 323 կգ արդյունքով Լազարյանը հռչակվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն:
Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Պոդկորիտովը (322 կգ), բրոնզե մեդալակիր՝ Թուրքիայի ներկայացուցիչ Հական Կուրզանը (319 կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում