23:30  ,  8 հոկտեմբերի, 2021

ԱԱ-2022․ Հայաստանի հավաքականը հաղթում է իսլանդացիներին (առաջին խաղակես)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 7-րդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել է Իսլանդիայի թիմին։

Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» ստադիոնում ընթացող դիմակայությունում ավարտվեց առաջին խաղակեսը։ Նվազագույն հաշվով հաղթում է իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը։

35-րդ րոպեին աչքի ընկավ ղազախական «Կայրաթի» 29-ամյա եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Գոլային փոխանցումը կատարեց հավաքականի նորեկ, ՄԼՍ-ի չեմպիոն ամերիկյան «Կոլամբուս Կրյուի» 29-ամյա կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։

Ընդմիջում է։

ԱԱ-2022․ ընտրական փուլ, 7-րդ տուր, առաջին խաղակես

J խումբ

Իսլանդիա - Հայաստան՝ 0։1 (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյան, 35

Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Դավիթ Տերտերյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Սոլոմոն Ուդո, Էդուարդ Սպերցյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Հենրիխ Մխիթարյան, Լուկաս Սելարայան։

Գերմանիա - Ռումինիա՝ 0։1

Յանիս Հաջի, 9

Լիխտենշտեյն - Հյուսիսային Մակեդոնիա՝ 0։1

Դարկո Վելկովսկի, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս