23:13  ,  8 հոկտեմբերի, 2021

Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանի պարգեւատրումը Օսլոյում (ֆոտո, վիդեո)

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցավ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 72 կգ քաշայինների պարգեւատրման արարողությունը (տեսանյութ): Հայաստանի ներկայացուցիչ 22-ամյա Մալխաս Ամոյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Ոսկե մեդալակրի պատվին Օսլոյի մարզապալատում հնչեց Հայաստանի հիմնը, բարձրացավ Հայաստանի դրոշը:

Մեդալակիրներին պարգեւատրեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի(UWW) ներկայացուցիչ, Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին:

Ոսկե մեդալը հանձնելուց հետո, աշխարհի չեմպիոնի գոտին Միխայիլ Մամիաշվիլին անձամբ կապեց Մալխաս Ամոյանի գոտկատեղին եւ եւս մեկ անգամ շնորհավորեց նորընծա չեմպիոնին: Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Սերգեյ Կուտուզովը (Ռուսաստան), բրոնզե մեդալակիրներ` Գեւորգ Սահակյանը (Լեհաստան) եւ Կրիստուպաս Շլեյվան (Լիտվա):

Պարգեւատրման արարողության վերջում Օսլոյի մարզապալատում հնչում էր հայկական դուդուկ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում