22:23  ,  8 հոկտեմբերի, 2021

ԱԱ-2022․ Հայաստանի հավաքականը դուրս եկավ նախավարժանքի (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը քիչ առաջ դուրս եկավ նախավարժանքի Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» ստադիոնի խաղադաշտ Իսլանդիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումից առաջ։

J խմբի 7-րդ տուրի Իսլանդիա - Հայաստան խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հանդես կգա հետեւյալ մեկնարկային կազմով։

Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Դավիթ Տերտերյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Սոլոմոն Ուդո, Էդուարդ Սպերցյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Հենրիխ Մխիթարյան, Լուկաս Սելարայան։

ԱԱ-2022 ընտրական փուլ, 7-րդ տուր

J խումբ

Իսլանդիա - Հայաստան՝ 22։45

Գերմանիա - Ռումինիա՝ 22։45

Լիխտենշտեյն - Հյուսիսային Մակեդոնիա՝ 22։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով