21:21  ,  8 հոկտեմբերի, 2021

ԱԱ. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Իսլանդիայի դեմ խաղում

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին կհյուրընկալվի Իսլանդիայի թիմին։ Իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը;

Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Դավիթ Տերտերյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Սոլոմոն Ուդո, Էդուարդ Սպերցյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Հենրիխ Մխիթարյան, Լուկաս Սելարայան։

Իսլանդիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Թիմերի առաջին հանդիպումը Երեւանում ավարտվել էր Հայաստանի հաղթանակով՝ 2։0։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս