16:02  ,  8 հոկտեմբերի, 2021

ԱԱ․ Իսլանդիան կխաղա կապույտ, Հայաստանը՝ սպիտակ խաղաշապիկով (ֆոտո)

Աշխարհի առաջնության ընտրական խաղում հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում Իսլանդիայի հավաքականը կխաղա կապույտ, Հայաստանի հավաքականը՝ սպիտակ խաղաշապիկով։

Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է վերջնական հայտացուցակը Իսլանդիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպման համար։

J խմբի 7-րդ տուրի Իսլանդիա - Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

ԱԱ-2022 ընտրական փուլ, 7-րդ տուր

J խումբ

Իսլանդիա - Հայաստան՝ 22։45

Գերմանիա - Ռումինիա՝ 22։45

Լիխտենշտեյն - Հյուսիսային Մակեդոնիա՝ 22։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում