16:55  ,  8 հոկտեմբերի, 2021

Մաքգրեգորը վաճառում է զբոսանավը, որպեսզի փաբ գնի Դուբլինում (ֆոտո)

Խառը մենամարտերի UFC երկու քաղաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը վաճառքի է հանել Lamborghini զբոսանավը, որն այս ամռանը գնել էր 3 միլիոն եվրոյով։

Քոնոր Մաքգրեգորը մտադիր է գնել Դուբլինում գտնվող O’Neill’s փաբը։ 440 քմ տարածք ունեցող փաբը վաճառվում է 800 հազար եվրո։

Այս տարվա ապրիլին Մաքգրեգորը 1,5 միլիոն եվրոյով գնել էր Մանչեսթերում գտնվող Marble Arch փաբը, որտեղ 2019թ․ գարնանը հարվածել էր տարեց տղամարդու, որը հրաժարվել էր նրա հետ վիսկի խմել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս