22:10  ,  7 հոկտեմբերի, 2021

Խոակին Կապառոսը՝ Վահան Բիչախչյանի բացակայության մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային ասուլիսում պարզաբանել է, թե ինչու Իսլանդիայի եւ Ռումինիայի հավաքականների դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին չի հրավիրվել Սլովակիայի «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

«Վահանը շատ լավ ֆուտբոլիստ է, մենք շարունակում ենք հույսեր կապել նրա հետ, նա բազմիցս ապացուցել է իր որակները հավաքականում եւ ակումբում, սակայն այս դիրքում մենք ունենք շատ ֆուտբոլիստներ՝ Մխիթարյանը, Սելարայանը, Սպերցյանը, Էրիկ Վարդանյանը, նույնիսկ Սարգիս Ադամյանը կարող է այդ դիրքում խաղալ։

Բոլորին չենք կարող հրավիրել, 23 տեղ է հայտացուցակում։ Եթե Վահանը հրավիրվեր, մեկ ուրիշը բացակայեր, նրա մասին կհարցնեիք։ Բայց Վահանի հետ մենք հույսեր կապում ենք»,- ասել է Խոակին Կապառոսը։

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին  կանցկացնի  ընտրական փուլի J խմբի 7-րդ տուրի  հանդիպումը Իսլանդիայի հավաքականի դեմ։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում