22:02  ,  7 հոկտեմբերի, 2021

Սելարայան․ Կձգտեմ լավ հարաբերություններ ունենալ Մխիթարյանի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Կոլամբուս Կրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը նախախաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։

«Շատ լավ եմ հաղորդակցվում թիմակիցներիս հետ։ Գրեթե բոլորը գիտեն անգլերեն, հաղորդակցման լեզվի խնդիր չկա։ Կձգտեմ լավ հարաբերություններ ունենալ ավագ Մխիթարյանի հետ, համագործակցել։

Կուզենայի իմ ներդրումն ունենալ հավաքականի հետագա հաջողություններում եւ նվիրվել աշխատանքին»,- ասել է Լուկաս Սելարայանը։

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին  կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի 7-րդ տուրի  հանդիպումը Իսլանդիայի հավաքականի դեմ։

Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս