19:53  ,  7 հոկտեմբերի, 2021

Մ-21 Եվրո-2023․ Հայաստան - Սերբիա՝ 1։4

Ֆուտբոլի 2023թ․ Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ խաղում Հայաստանի հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մրցեց Սերբիայի Մ-21 հավաքականի հետ եւ պարտվեց 1։4 հաշվով։

36-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի թիմի 20-ամյա կիսապաշտպան Միքայել Միրզոյանը։ Գոլային փոխանցումը կատարեց 20-ամյա հարձակվող Ժիրայր Շաղոյանը։

Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան 4 գոլ խփել եւ կամային հաղթանակ տանել։

Մ-21 Եվրո-2023, ընտրական մրցաշար, H խումբ, չորրորդ տուր

Հայաստան - Սերբիա՝ 1։4

Միքայել Միրզոյան, 36 - Ստրախինյա Էրակովիչ, 56, Նիկոլա Տերզիչ, 85, Սլոբոդան Տեդիչ, 88, Զելկո Գավրիչ, 90+6

Չիրացրած 11մ՝ Զելկո Գավրիչ (Սերբիա), 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում