00:22  ,  7 հոկտեմբերի, 2021

Հայաստանի հավաքականը մեկնել է Իսլանդիա (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքից չարտերային թռիչքով մեկնել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ, որտեղ տեղի կունենա աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումն այդ երկրի թիմի հետ։

Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կհանգրվանի Ռեյկյավիկի «Գրանդ» հյուրանոցում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

J խմբի 7-րդ տուրի Իսլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում