22:17  ,  6 հոկտեմբերի, 2021

Լուկաս Սելարայան․ Առաջին վայրկյանից մեծ ջերմություն զգացի հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Կոլամբու Կրյուի» արգենտինահայ կիսապաշտպան Լուկաս Սելարայնը Ֆրանկֆուրտում ՀՖՖ TV-ին պատմել է իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմում առաջին տպավորությունների մասին։

«Արդեն 2-3 տարի խոսակցություններ կային, որ կարող եմ միանալ Հայաստանի հավաքականին։ Այժմ դա իրականություն դարձավ։

Ինձ շատ լավ ընդունեցին հավաքականում։ Առաջին վայրկյանից մեծ ջերմություն զգացի։ Մարզման ընթացքում հասկացա, որ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ ունենք։ Մեծ սիրով ցանկանում եմ օգտակար լինել թիմին։

Լրացուցիչ մոտիվացիա է այն, որ Հայաստանի հավաքականը պայքարում է աշխարհի առաջնության ուղեգրի համար։ Փլեյ-օֆֆ դուրս գալու լավ շանս ունենք»,- ասել է Լուկաս Սելարայանը։

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 6-ին չարտերային թռիչքով Ֆրանկֆուրտից կմեկնի Իսլանդիա։

J խմբում Հայաստանի թիմը հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի հետ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով