12:38  ,  6 հոկտեմբերի, 2021

Կապառոսի հետ նախախաղային ասուլիսին կմասնակցի Սելարայանը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ նախախաղային ասուլիսին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կմասնակցի թիմի նորեկ, ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Կոլամբուս Կրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Ասուլիսը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին և կսկսվի տեղական ժամանակով 17:30-ին (Երևանի ժամանակով՝ 21:30) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով:

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին  կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի 7-րդ տուրի  հանդիպումը Իսլանդիայի հավաքականի դեմ։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս