00:18  ,  6 հոկտեմբերի, 2021

Տիգրան Բարսեղյանը պատմել է, թե ինչ կանի եթե հավաքականը նվաճի ԱԱ-ի ուղեգիր

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում պատմել է․

ինչ էր զգում թուրքական «Ֆեներբահչեի» դարպասը գրավելուց հետո,

ինչ էր մտածում Ռումինիայի դեմ խաղում 11-մետրանոցի նշակետին մոտենալիս,

և ինչ կանի եթե ազգային հավաքականը նվաճի աշխարհի առաջնության ուղեգիր։

Հայաստանի հավաքականն իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում շարունակում է պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 6-ին չարտերային թռիչքով Ֆրանկֆուրտից կմեկնի Իսլանդիա։

J խմբում Հայաստանի թիմը հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի հետ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս