14:01  ,  5 հոկտեմբերի, 2021

ԱԱ․ Արման Անդրեասյանը հաղթեց իրանցի մրցակցին եւ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

Երկրորդ սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը ծանրագույն պայքարում 6։5 հաշվով պարտության մատնեց իրանցի Էրֆան Մոհամադ Էլահին եւ բրոնզե մեդալի համար երեկոյան կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Ժերբաեւի հետ։

Հիշեցնենք, որ 2020 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում 2:11 հաշվով պարտվել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Էրնազար Ակմատալիեւին, որը դուրս է եկել եզրափակիչ:

Առաջին սփոփիչ գոտեմարտում Արման Անդրեասյանը 10։0 հաշվով հաղթել էր Շրի Լանկայի ներկայացուցիչ Կարունա Պելիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս