08:59  ,  5 հոկտեմբերի, 2021

Champions Chess Tour Finals. Արոնյանը պարտության մատնեց Մամեդյարովին եւ գրավեց երրորդ տեղը

Արագ շախմատի Champions Chess Tour Finals օնլայն մրցաշարի վերջին տուրում Լևոն Արոնյանը մրցեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ եւ առավելության հասավ երեք պարտիայում՝ 2,5։0,5։

Նախորդ 8 տուրերում Լևոն Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևին, հոլանդացի Անիշ Գիրիին, ամերիկացի Ուեսլի Սոյին, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, պարտվել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, ամերիկացի Հիկարու Նակամուրային, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին:

Լեւոն Արոնյանը գրավեց երրորդ տեղը։ Դեռ երկու տուր առաջ հաղթողի կոչումը նվաճել էր Մագնուս Կարլսենը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում