12:01  ,  4 հոկտեմբերի, 2021

Հայաստանի հավաքականը մեկնեց Ֆրանկֆուրտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 4-ին չարտերային թռիչքով մեկնեց Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա երկու արտագնա հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի թիմը Գերմանիա է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով - «Ուրարտու»

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Պաշտպաններ

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Ժիրայր Մարգարյան - «Արարատ»

Կիսապաշտպաններ

Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»

Ալիկ Առաքելյան - «Արարատ»

Հարձակվող

Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»

Հայաստանի ազգային հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները, բացառությամբ վնասվածք ստացած Անդրե Կալիսիրի, թիմին կմիանան Ֆրանկֆուրտում։ Հավաքականն Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին:  

J խմբում Հայաստանի թիմը հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի հետ։ 

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում