00:55  ,  4 հոկտեմբերի, 2021

«Սեւիլիայի» անսպասելի պարտությունը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Սեւիլիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Գրանադայի» հետ։ Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմը կրեց անսպասելի պարտություն 0։1 հաշվով։

«Գրանադայի» միակ գոլը 25-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Ռուեն Ռոչինան։

«Սեւիլիան» 14 միավորով չորրորդն է, «Գրանադան» ունի 6 միավոր եւ 17-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Գրանադա» - «Սեւիլիա»՝ 1։0 (տեսանյութ)

Ռուբեն Ռոչինա, 25

Հեռացում՝ Դիեգո Կառլոս («Սեւիլիա»), 90+1, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում