Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Սեւիլիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Գրանադայի» հետ։ Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմը կրեց անսպասելի պարտություն 0։1 հաշվով։
«Գրանադայի» միակ գոլը 25-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Ռուեն Ռոչինան։
«Սեւիլիան» 14 միավորով չորրորդն է, «Գրանադան» ունի 6 միավոր եւ 17-րդն է։
Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր
«Գրանադա» - «Սեւիլիա»՝ 1։0 (տեսանյութ)
Ռուբեն Ռոչինա, 25
Հեռացում՝ Դիեգո Կառլոս («Սեւիլիա»), 90+1, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում