00:09  ,  4 հոկտեմբերի, 2021

Պորտուգալիան՝ ֆուտզալի աշխարհի չեմպիոն

Պորտուգալիայի հավաքականը նվաճեց ֆուտզալի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Լիտվայում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում պորտուգալացիները մրցեցին Արգենտինայի հավաքականի հետ եւ առավելության հասան 2։1 հաշվով։

Պորտուգալիան առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսն այս մարզաձեւում։ Արգենտինան 2016թ․ աշխարհի չեմպիոնն է։

Ֆուտզալ, աշխարհի առաջնություն, եզրափակիչ

Արգենտինա - Պորտուգալիա՝ 1։2

Կլաուդինո, 20 - Վարելա, 15, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English