23:21  ,  3 հոկտեմբերի, 2021

Հայաստանի հավաքականի վերջին մարզումը Ֆրանկֆուրտ մեկնելուց առաջ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք մեկնելուց առաջ Երեւանում անցկացրել է վերջին մարզումը Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների մասնակցությամբ, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը պատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։

Ֆրանկֆուրտում ազգային թիմին կմիանան հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները: Հավաքականն Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին:  

J խմբում Հայաստանի թիմը հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի հետ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում