22:02  ,  3 հոկտեմբերի, 2021

«Նապոլիի» հաղթարշավը Ա Սերիայում շարունակվում է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում առաջատար «Նապոլին» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ տարավ 7-րդ հաղթանակը։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին մեքսիկացի հարձակվող Իրվին Լոսանոյի եւ կոսովցի պաշտպան Ամիր Ռահմանիի գոլերը՝ 2։1։

«Նապոլին» ունի 21 միավոր եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Ինտերից»։ «Ֆիորենտինան» 5-րդն է՝ 12 միավոր։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Նապոլի»՝ 1։2 (տեսանյութ)

Լուկաս Կուարտա, 28 - Իրվին Լոսանո, 38, Ամիր Ռահմանի, 50

Չիրացրած 11մ՝ Լորենցո Ինսինյե («Նապոլի»), 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում