Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում մրցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։
29-րդ րոպեին լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու փոխանցումն օգտագործեց գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան՝ բացելով խաղի հաշիվը։
Արդեն 3 րոպե անց հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը ավստրիացի պաշտպան Մարտին Հինտերեգերի գոլի շնորհիվ։ 83-րդ րոպեին ֆրանկֆուրտյան թիմի հաղթական գոլը խփեց սերբ կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը։
«Բավարիան» առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում, սակայն 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ երկու տեղերում ընթացող Դորտմունդի «Բորուսիան» ու «Ֆրայբուրգն» ունեն 15-ական միավոր։ «Այնտրախտը» 13-րդն է՝ 8 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր
«Բավարիա» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 1։2 (տեսանյութ)
Լեոն Գորեցկա, 29 - Մարտին Հինտերեգեր, 32, Ֆիլիպ Կոստիչ, 83
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում