20:07  ,  3 հոկտեմբերի, 2021

«Ռեալը» պարտվեց Բարսելոնայում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում առաջատար «Ռեալը» Բարսելոնայում մրցեց «Էսպանյոլի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։2 հաշվով։

17-րդ րոպեին խաղին հաշիվը բացեց դաշտի տերերի իսպանացի հարձակվող Ռաուլ դե Թոմասը։ 60-րդ րոպեին իսպանացի Վիսենտե Մորենոյի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց իսպանացի կիսապաշտպան Ալեյշ Վիդալը։ 71-րդ րոպեին տարբերությունը կրճատեց մադրիդյան թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

Արքայական ակումբը առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում եւ 17 միավորով մնաց առաջին տեղում։ Նույնքան միավոր է վաստակել երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Աթլետիկոն»։ «Էսպանյոլը» 9 միավորով բարձրացավ 12-րդ տեղ։

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Էսպանյոլ» - «Ռեալ»՝ 2։1 (տեսանյութ)

Ռաուլ դե Թոմաս, 17, Ալեյշ Վիդալ, 60 - Քարիմ Բենզեմա, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով