16:52  ,  3 հոկտեմբերի, 2021

ՊՍԺ-ն առաջին պարտությունը կրեց 8 հաղթանակից հետո (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն 8 հաղթանակից հետո կրեց առաջին պարտությունը։ 9-րդ տուրում արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Ռենին», որն առավելության հասավ 2։0 հաշվով։

Ֆրանսիացի հարձակվող Գաետան Լաբորդեն աչքի ընկավ 45-րդ րոպեին, իսկ երկրորդ խաղակեսի առաջին րոպեին նա գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի կիսապաշտպան Ֆլավիեն Տետին։

ՊՍԺ-ի մեկնարկային կազմում էին հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսին, բրազիլացի Նեյմարը եւ ֆրանսիացի Կիլիան Մբապեն։ 76-րդ րոպեին Նեյմարին փոխարինեց արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին։

ՊՍԺ-ն 24 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը եւ 6 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Լանսի» նկատմամբ։ «Ռենը» 7-րդն է՝ 12 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ռեն» - ՊՍԺ՝ 2։0 (տեսանյութ)

Գաետան Լաբորդե, 45, Ֆլավիեն Տետ, 46

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով