16:27  ,  3 հոկտեմբերի, 2021

«Լացիոյի» պարտությունը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Լացիոն» հյուրընկալվեց «Բոլոնիային»։ Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։3 հաշվով։

Սերբ Սինիշա Միխայլովիչի ղեկավարությամբ «Բոլոնիայի» կազմում աչքի ընկան գամբիացի հարձակվող Մուսա Բարոուն, բելգիացի պաշտպան Արթուր Տեատեն եւ շոտլանդացի պաշտպան Աարոն Հիկին։

«Բոլոնիան» 11 միավորով հավասարվեց «Լացիոյին» եւ «Յուվենտուսին» եւ 9-րդ տեղում է, «Լացիոն» 7-րդն է։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Բոլոնիա» - «Լացիո»՝ 3։0 (տեսանյութ)

Մուսա Բարոու, 14, Արթուր Տեատե, 17, Աարոն Հիկի, 68

Հեռացում՝ Ֆրանչեսկո Աչերբի («Լացիո»), 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում