00:52  ,  3 հոկտեմբերի, 2021

«Աթլետիկոն» ուժեղ էր «Բարսելոնայից», Սուարեսի տպավորիչ ցուցանիշը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի կենտրոնական խաղը տեղի ունեցավ Մադրիդում, որտեղ գործող չեմպիոն «Աթլետիկոն» ընդունեց կատալոնական «Բարսելոնային» և առավելության հասավ 2:0 հաշվով:

Հանդիպման 2 գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում: 22-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց ֆրանսիացի կիսապաշտպան Թոմաս Լեմարը, իսկ խաղակեսի վերջնամասում հաշիվը կրկնապատկեց «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը:

34-ամյա Սուարեսը գոլ է խփել Լա Լիգայի բոլոր թիմերին, որոնց դեմ խաղացել է: «Բարսելոնան» վերջինն էր այդ ցուցակում:

Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը վաստակեց 17 միավոր և հավասարվեց առաջատար Մադրիդի «Ռեալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Բարսելոնան» առաջին պարտությունը կրեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում և 12 միավորով 9-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Աթլետիկո» - «Բարսելոնա»՝ 2:0 (տեսանյութ)

Թոմաս Լեմար, 22, Լուիս Սուարես, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ