00:36  ,  3 հոկտեմբերի, 2021

«Ինտերը» կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սասուոլոյի» նկատմամբ:

Իտալիայի հավաքականի հարձակվող Դոմենիկո Բերարդիի՝ 22-րդ րոպեին 11 մետրանոցից խփած գոլին միլանյան ակումբը երկրորդ խաղակեսում պատասխանեց բոսնիացի Էդին Ջեկոյի ու արգենտինացի Լաուտարո Մարտինեսի դիպուկ հարվածներով:

Այս հաղթանակից հետո «Ինտերը» 17 միավորով բարձրացավ երկրորդ տեղ և մեկ միավոր է հետ առաջատար «Նապոլիից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Սասուոլոն» 7 միավորով 13-րդն է:

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Սասուոլո» - «Ինտեր»՝ 1:2 (տեսանյութ)

Դոմենիկո Բերարդի, 22 (11մ) – Էդին Ջեկո, 58, Լաուտարո Մարտինես, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում