22:27  ,  2 հոկտեմբերի, 2021

Վարազդատ Հարոյանը «Կադիսին» օգնեց ոչ ոքի խաղալ «Վալենսիայի» հետ (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Կադիսը» սեփական խաղադաշտում գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Վալենսիայի» հետ: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:

«Վալենսիան» միավորների քանակը հասցրեց 12-ի և 9-րդ տեղում է: «Կադիսը» 7 միավորով 14-րդն է:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում անցկացրեց 7-րդ հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ: Նախորդ տուրում նա գրավել էր «Ռայո Վալյեկանոյի» դարպասը՝ դառնալով Իսպանիալի Լա լիգայում գոլի հեղինակ դարձած առաջին հայ ֆուտբոլիստը:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Կադիս» - «Վալենսիա»՝ 0:0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով