21:55  ,  2 հոկտեմբերի, 2021

«Յուվենտուսը» ծանր հաղթանակ տարավ Թուրինի դերբիում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինի դերբիում հյուրընկալվեց «Տորինոյին» և հաղթեց նվազագույն հաշվով: Խաղի միակ գոլը 86-րդ րոպեին խփեց «Յուվենտուսի» նորեկ, իտալացի կիսապաշտպան Մանուել Լոկատելին։

«Յուվենտուսը» 11 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Տորինոն» 11-րդն է՝ 8 միավոր:

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Տորինո» - «Յուվենտուս»՝ 0:1 (տեսանյութ)

Մանուել Լոկատելի, 86

«Սալերնիտինա» - «Ջենոա»՝ 1:0 (տեսանյութ)

Միլան Ջուրիչ, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում