19:56  ,  2 հոկտեմբերի, 2021

«Չելսին» հաղթանակ կորզեց վերջնամասում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 7-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» 3:1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ: Լոնդոնյան ակումբը թվային առավելություն ստանալուց հետո հաղթական գոլերը խփեց խաղի վերջնամասում:

Այս հաղթանակից հետո Թոմաս Տուխելի գլխավորած թիմը վաստակեց 16 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Յունայթեդը», «Էվերտոնը» և մեկ հանդիպում պակաս անցկացրած «Լիվերպուլը» 14-ական միավորով բաժանում են 2-4-րդ տեղերը:

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Չելսի» - «Սաութհեմփթոն»՝ 3:1 (տեսանյութ)

Տրևո Չալոբա, 9, Տիմո Վերներ, 84, Բեն Չիլուել, 89 – Ջեյմս Ուորդ-Պրոուզ, 60

Հեռացում՝ Ջեյմս Ուորդ-Պրոուզ, 77 («Սաութհեմփթոն»)

«Բարնլի» - «Նորվիչ»՝ 0:0 (տեսանյութ)

«Լիդս» - «Ուոթֆորդ»՝ 1:0 (տեսանյութ)

Դիեգո Լյորենտե, 18

«Վուլվերհեմփթոն» - «Նյուքասլ»՝ 2:1 (տեսանյութ)

Հվան Չի Չհան, 18, 58 – Ջեֆ Հենդրիկ, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում