19:34  ,  2 հոկտեմբերի, 2021

Վարազդատ Հարոյանը դարձյալ կխաղա «Կադիսի» մեկնարկային կազմում

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Կադիսը» կընդունի «Վալենսիային»: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը խաղը կսկսի «Կադիսի» մեկնարկային կազմում:

«Կադիս». Լեդեսմա, Ջոնսոն, Ֆալի, Հարոյան, Սանչես, Ալեքս, Ալարկոն, Իզա, Նեգրեդո, Էսպինո, Օսմաջիչ:

Հոկտեմբերի 2-ին կայանալիք «Կադիս» - «Վալենսիա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում անցկացրել է 6 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: Նախորդ տուրում նա գրավել էր «Ռայո Վալյեկանոյի» դարպասը՝ դառնալով Իսպանիալի Լա լիգայում գոլի հեղինակ դարձած առաջին հայ ֆուտբոլիստը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով