19:25  ,  2 հոկտեմբերի, 2021

«Հոֆենհայմը» Սարգիս Ադամյանի հետ պարտվեց Շտուտգարտում (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Հոֆենհայմը» մրցակցի խաղադաշտում 1:3 հաշվով պարտվեց «Շտուտգարտին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում հանդես եկավ 84 րոպե:

«Հոֆենհայմը» և «Շտուտգարտն» ունեն 8-ական միավոր և բաժանում են 10-11-րդ տեղերը:

Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին» և 15 միավորով բարձրացավ երկրորդ տեղ:

Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Աուգսբուրգ»՝ 2:1 (տեսանյութ)

Ռաֆայել Գերեյրո, 10, Յուլիան Բրանդտ, 51 – Էնդի Զեկիրի, 35

«Շտուտգարտ» - «Հոֆենհայմ»՝ 3:1 (տեսանյութ)

Օլիվեր Կեմպֆ, 18, Կոստանտինոս Մավրոպանոս, 60, Ռոբերտո Մասիմո, 81 – Յակոբ Բրուն-Լարսեն, 84

«Հերտա» - «Ֆրայբուրգ»՝ 1:2 (տեսանյութ)

Կշիշտոֆ Պյոնտեկ, 70 – Ֆիլիպ Լինհարտ, 17, Նիլս Պետերսեն, 78

«Վոլֆսբուրգ» - «Բորուսիա Մ.»՝ 1:2 (տեսանյութ)

Լուկա Վալդշմիտդ, 25 – Բրիել Էմբոլո, 5, Յոնաս Հոֆման, 7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով