00:37  ,  2 հոկտեմբերի, 2021

Վարազդատ Հարոյանը «Կադիսի» հայտացուցակում է «Վալենսիայի» դեմ հանդիպմանը

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Կադիսը» տանը կմրցի «Վալենսիայի» հետ։ «Կադիսի» իսպանացի գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերան հրապարակել է հայտացուցակը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանին։

«Կադիս» - «Վալենսիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

«Կադիսը» 6 միավորով 15-րդն է, «Վալենսիան» ունի 11 միավոր եւ 9-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English