23:56  ,  1 հոկտեմբերի, 2021

Ծանրությունների բարձրացման աշխարհի 26-ակի ռեկորդակիրը մահացել է կորոնավիրուսից

Ծանրությունների բարձրացման աշխարհի 26-ակի ռեկորդակիր (30 տարում), ռուսաստանցի Վլադիմիր Սինեգլազովը մահացել է կորոնավիրուսից, հաղորդում է tass.ru-ն։ Նա մի քանի օր եղել է կոմայում։

«Այո, ցավոք, այսօր ցավալի լուր ստացանք։ Մահացել է Վլադիմիր Սինեգլազովը։ Նա մասնակցում էր բազմաթիվ մարզական եւ հանրային միջացառումների։ Սինեգլազովը մահացել է կորոնավիրուսից։ Նա 61 տարեկան էր»,- հայտնել են Լիպեցկի մարզի Ելեց քաղաքի վարչակազմից։

2009-ին Սինեգլազովը ճանաչվել էր Ռուսաստանի ամենաուժեղ մարդ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ