17:48  ,  1 հոկտեմբերի, 2021

Դավիթ Ավանեսյան․ Լիամ Թեյլորի հետ մենամարտից «Ուեմբլիում» ակնկալում են միայն հաղթանակ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի եվրոպական միության (EBU) վարկածով Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Դավիթ Ավանեսյանը բրիտանացի Լիամ Թեյլորի հետ տիտղոսի պարտադիր պաշտպանության մենամարտից առաջ պատմել է սպասումների մասին։

«Մենամարտից ակնկալում եմ միայն հաղթանակ։ Պետք է հաղթել, գոտիով վերադառնալ տուն եւ հանգստանալ։ Ցանկանում եմ տեսնել ընտանիքիս, երեխաներիս, հարազատներիս։ Այս մենամարտից հետո հույս ունեմ ստանալ ավելի խոշոր մենամարտ։

Կարանտինային սահմանափակումների պատճառով շատ աջակիցներ չեմ ունենա Լոնդոնում։ Մի քանի մարդ կգա Ռուսաստանից, բայց Անգլիայում էլ ունեմ երկրպագուներ, որոնք գնել են տոմսեր եւ կաջակցեն ինձ ստադիոնում»,- Դավիթ Ավանեսյանի խոսքը մեջբերում է matchtv.ru-ն։

Միջին քաշային (66 կգ) կարգում հանդես եկող 33-ամյա ռուսաստանցի բռնցքամարտիկն արդեն երեք անգամ պաշտպանել է տիտղոսը։ Նախորդ անգամ նա այս տարվա փետրվարին հաղթել է բրիտանացի Ջոշ Քելիին։

Դավիթ Ավանեսյանը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 27 հաղթանակ (15 նոկաուտ), կրել 3 պարտություն, 1 մենամարտ ավարտել ոչ ոքի։ 2015-2017 թվականներին եղել է WBA վարկածով աշխարհի չեմպիոն։

30-ամյա Թեյլորն ունի 23 հաղթանակ (11 նոկաուտ), 1 պարտություն, 1 ոչ ոքի։

Ավանեսյան - Թեյլոր մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում