14:38  ,  1 հոկտեմբերի, 2021

Տոկիո-2020-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանը չի մասնակցի ԱԱ-ին

Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի առաջատար Արթուր Դալալոյանը չի մասնակցի այս տարվա աշխարհի առաջնությանը։

«Օլիմպիական խաղերից հետո սկսվեց անկում, որն ախուսափելի էր։ Երբ հույզերն ու ադրենալինն անցնում են, ոտքի վնասվածքը դարձյալ զգացվում է։ Կարծում եմ՝ մինչեւ Նոր տարի կանցնի։

Շատ էի ցանկանում հանդես գալ աշխարհի առաջնությունում, բայց իմաստ չունի մեկնել, երբ լավագույն մարզավիճակում չես»,- 25-ամյա Արթուր Դալալոյանի խոսքը մեջբերում է Sport-express.ru-ն։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 18-24-ը Ճապոնիայի Կիտակյուսյու քաղաքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ