13:02  ,  1 հոկտեմբերի, 2021

Կոնֆերենցիաների լիգա․ Ալեքսանդր Գլիշիչի գոլը՝ շաբաթվա լավագույնի հավակնորդ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի գոլը Ֆինլանդիայի ՀԻԿ-ի դարպասը ընդգրկվել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի լավագույն գոլի հավակնորդների քառյակում։

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» երկրորդ պարտությունն է կրել Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում։

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

խումբ

«Ալաշկերտ» (Հայաստան) - ՀԻԿ (Ֆինլանդիա)՝ 2։4

Ժոզե Էմբալո, 23, Ալեքսանդր Գլիշիչ, 90+3 - Ռիկու Ռիսկի, 8, Ֆիլիպ Վալենչիչ, 57, Ռոոպե Ռիսկի, 63, Էնթոնի Օլուսանյա, 90+5

Հեռացում՝ Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), 35

ԼԱՍԿ (Ավստրիա) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)՝ 1։1

Սաշա Հորվաթ, 10 - Օսամա Խալայլա, 88

Մրցաշարային դրությունը 2 տուրից հետո․ «Մաքաբի Թել Ավիվ»՝ 4 միավոր, ԼԱՍԿ՝ 4, ՀԻԿ՝ 3, «Ալաշկերտ»՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով