12:04  ,  1 հոկտեմբերի, 2021

Եվրոպայի լիգա․ Շաբաթվա լավագույն գոլերը

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի լիգայի երկրորդ տուրի լավագույն գոլերի քառյակը․

հունական «Օլիմպիակոսի» հույն հարձակվող Գիորգոս Մասուրասի գոլը թուրքական «Ֆեներբահչեի» դեմ խաղում (3։0), իսպանական «Բետիսի» ֆրանսիացի կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի գոլը հունգարական «Ֆերենցվարոշի» դարպասը (3։1), հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» բելգիացի հարձակվող Յորբե Վերտեսենի գոլը ավստրիական «Շտուրմի» հետ դիմակայությունում (4։1) եւ իտալական «Լացիոյի» խորվաթ կիսապաշտպան Տոմա Բաշիչի գոլը Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ խաղում (2։0)։

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությամբ չորս գոլերից կընտրվի լավագույնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում